Բարեկամավանի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել. ներկայումս իրավիճակը հանգիստ է
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով լուրջ վնասներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ներկայում իրավիճակը հանգիստ է:
«Բարեկամավանի ուղղությամբ կրակոցները եղել են հուլիսի 22-ին, երեկոյան 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Կրակոցները եղել են հրաձգային զինատեսակներից: Որևէ լուրջ բան չկա: Իրավիճակը հանգիստ է»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ հուլիսի 19-ին հակառակորդը կրակել էր Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։
