Լեոնարդո Բոնուչին կարող է վերադառնալ Յուվենտուս
«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է նորից դառնալ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Միլանում» ունեցած խնդիրների պատճառով ֆուտբոլիստը սկսել է հետաքրքրվել հունվարին «Յուվենտուս» վերադառնալու հնարավորությամբ:
Նշվում է, որ նա հարթել է «Յուվեի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ ունեցած տարաձայնությունները, և հիմա նրա վերադարձը նախկին ակումբ միանգամայն հավանական է համարվում:
Հնարավոր է` սրան նպաստում է Գոնսալո Իգուայինի` «Միլան» տեղափոխության վերաբերյալ բանակցությունները: Պաշտպանը կարող է թուրինյան ակումբ վերադառնալ` կազմելով արգենտինացու գործարքի մի մասը:
31-ամյա իտալացին նախորդ մրցաշրջանում «Միլանի» կազմում 51 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: «Յուվենտուսի» հետ նա 6 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում:
