«Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը, դա պարզապես փաստ է». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վստահում Մոսկվային և «երբեք չի վստահելու»: Այդ մասին նա ասել է CBN-ին տված հարցազրույցում:
«Նրանք երբեք մեր բարեկամը չեն դառնա: Դա պարզապես փաստ է»,- ընդգծել է դիվանագետը CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեյլին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կարևորությունը և հավելել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը «երկար է իրեն սպասել տվել»: Դիվանագետի խոսքով՝ նա գոհ է Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունից:
