Ավելի քան 20 զոհ, 156 տուժած. Հունաստանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները (լուսանկարներ)
Հունաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ մայրաքաղաք Աթենքից արևմուտք ընկած հատվածում մոլեգնող զանգվածային անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ, մինչդեռ տուժածները 156-ն են:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, տուժածների մեջ կա 16 երեխա: Բժիշկները տուժածներից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել:
Հունաստանի հանրային հեռուստատեսությունը կատարվածը «ազգային ողբերգություն» է անվանել:
Հայտնի է, որ իրավիճակն անվերահսկելի է Ատտիկայում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Տասնյակ շինություններ «կուլ տված» կրակի դեմ պայքարում են հարյուրավոր հրշեջներ, ջրցան ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Հատնի է, որ վտանգի գոտում գտնվող մարդկանց տարհանման համար կիրառվում են Հունաստանի ռազմածովային ուժերի նավերը, որոնք արդեն 760 մարդու են տարհանել:
