«Ժամանակ». Հեղափոխությունից հետո քաղաքացիները սկսել են ակտիվ ահազանգել հարկային իրավախախտումների մասին
«ՊԵԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիները սկսել են ակտիվ ահազանգել հարկային իրավախախտումների մասին: Մասնավորապես, եթե անցյալ տարվա ընթացքում ընդամենը երեք ահազանգ է եղել ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին, ապա հեղափոխությանը հետևած երկու ամիսների ընթացքում ՊԵԿ-ը 15 դիմում է ստացել: Պետք է նշել, որ սա ևս բավական փոքր թիվ է, եթե նկատի ունենանք, որ հատկապես առևտրի խոշոր օբյեկտներում ՀԴՄ կտրոններ ընդհանրապես չեն տրամադրվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
