Մաուրիցիո Սարին խոսել է Ազարի հնարավոր տեղափոխության մասին
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ակումբում իր առաջին հաղթանակից հետո հայտնել է, որ թիմի առաջատարների ճակատագիրը կախված չէ իրենից.
«Ազարի, Կուրտուայի ու Վիլիանի ապագան կախված է ակումբի ղեկավարությունից: Ինձ համար հաճելի է նման խաղացողներ ունենալը: Ես պետք է միայն սպասեմ: Նույնը վերաբերվում է նաև Ազարին:
Հավատացեք. որ ոչինչ չեմ կարող անել և ինձնից ոչինչ կախված չէ»,- Սարիի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:
Նշենք, որ Կուրտուայի ու Ազարի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Վիլիանին էլ իր կազմում ցանկանում է տեսնել «Բարսելոնան»:
Հիշեցնենք, որ «Չելսիում» իր առաջին խաղում Սարին հաղթանակի է հասել: Ընկերական խաղում թոշակառուները հաղթել են «Պերտ Գլորիին»: