Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Հայաստանում չենք կարողանում ամերիկյան վարորդական անձնագրերով մեքենա վարել. դժգոհում է լոսանջելեսաբնակ հայը

0

Լոսանջելեսահայ լրագրող Արթուր Սահակյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ իր կարծիքով՝ Հեղափոխությունից հետո տարբեր պատճառներով հայրենիք վերադարձած շատ սփյուռքահայերի առաջին հիասթափությունը Հայաստանում արձանագրվում է, երբ նրանք պարզում են, որ ԱՄՆ վարորդական անձնագրերով Հայաստանում չեն կարող մեքենա վարել: Եվ միակ այլընտրանքը Հայաստանում նոր վարորդական իրավունք ստանալն է:

«Մեծ ոգևորություն կա Սփյուռքում, որ գան, ներդրումներ անեն, բիզնեսներ բացեն, մարդիկ գալիս են 1-2-3 շաբաթով, ցանկանում են ինչ-որ ծրագրեր անել, գնալ շրջաններ, բայց չեն կարողանում, շատերն անգամ Հայաստանում ունեն մեքենաներ, բայց ոչ մեկը չեն կարողանում վարել»,- Tert.am-ի հետ զրույցում  Արթուր Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ նախկինում նման հարց չի եղել, քանի որ Ճանապարհային ոստիկանությունը կաշառքի դիմաց այս հարցի վրա աչք է փակել, իսկ հիմա խնդիրն այն է, որ մարդիկ չեն ուզում նոր Հայաստանում օրենք խախտել:

«Այլընտրանքը մեկն է՝ տաքսի վերցնել: Բայց պատկերացրեք մեկն ուզում է ուսումնասիրել տարածքներ, կամ հեռավոր շրջանում հող գնի, բայց չի կարող մեքենա վարել ու մի քանի անգամ գնալ-գալ: Սա համոզված եմ, սփյուռքահայերից շատերի հիասթափությունն է: Եվ համոզված եմ, որ սրան շատ հեշտ լուծում կարելի  է տալ, եթե պատճառը քաղաքական չէ: Իսկ քաղաքականն այն կարող է լինել, որ ռուսական կայսրության ազդեցության ներքո գտնվող երկրները պետք է ամեն ինչ անեն Արևմուտքից ու ԱՄՆ-ից Հայաստան եկած տուրիստների համար առնվազն հեշտ պայմաններ ստեղծելը»,-հավելեց լրագրողը:

Նա համոզված է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում բավականաչափ ինքնուրույնություն չունեն: Եթե չկա քաղաքական–եվրասիական պարտադրանք, ապա առաջարկվող լուծումը մեկն է՝ մինչև 1 ամիս ՀՀ այցելած բնակիչների այլ երկրների վարորդական իրավունքը թույլատրել Հայաստանում, իսկ 1 ամսից և ավելի մնացողներին տալ հայաստանյան վարորդական իրավունքներ:

«Ես ոչ մի բան չեմ ուզում ասել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների մասին, բայց ինչո՞ւ նրանք կարողանում են իրենց վարորդական իրավունքներով գալ, այստեղ վարել, իսկ մենք՝ ոչ: Ի դեպ, երբ նրանք ցույց են տալիս այդ իրավունքը, համոզված եմ, որ մեր ՃՈ ոստիկանները նույնիսկ չեն էլ հասկանում՝ ցույց տրվածը ուսանողակա՞ն տոմս է, թե՞ վարորդական իրավունք: Կամ՝ Հայաստանում բելառուսները, ղրղզները կարողանում են իրենց վարորդական իրավունքներով վարել, բայց հայերը՝ ոչ: Սա աբսուրդ է»,- կրկին մեկնաբանեց Արթուր Սահակյանը:

Նա համարում է, որ շատ կարևոր է, որ սփյուռքահայերի Հայաստան հրավիրող ու Նոր Հայաստանի ու նոր իրողոթյունների մասին բարձրաձայնողներ կառավարությունը նման փոքր խնդիրների վրա ևս ուշադրություն դարձնի:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net