«Ակտոբեն» հաղթեց «Ժետիսուին». Մարկոսը` հաղթական գոլի համահեղինակ
Ղազախստանի առաջնության 19-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ մրցեց «Ակտոբեի» հետ:
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: «Ժետիսուի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեցին Էդգար Մալաքյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ «Ակտոբեի» կազմում` Մարկոս Պիզելին:
Խաղն անցավ լարված պայքարում ու ավարտվեց «Ակտոբեի» հաղթանակով` 2;1 հաշվով:
Իր թիմի հաղթական գոլն օգնեց հեղինակել Մարկոս Պիզելին: Տուգանայինից կատարած փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի ֆուտբոլիստ Խրոմտսովը:
Մարկոսը փայլուն է հանդես գալիս այս մրցաշրջանում: Մեր ընտրանու խաղացողը Ղազախստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն է` 14 գոլով:
Այս հաղթանակից հետո «Ակոտբեն» 23 միավորով 5-րդն է, իսկ «Ժետիսուն» 22 միավորով 8-րդը:
