Համերգային «ընդմիջում». Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց հանգիստն են անցկացնում Իտալիայում (լուսանկարներ)
Արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին ընդմիջում են վերցրել իրենց On The Run II համերգային շրջագայության ընթացքում և որոշել են ընտանիքով հանգստանալ Իտալիայում՝ Ամալֆիի ափերի մոտ շքեղ զբոսանավի վրա, գրում է dailymail.co.uk-ը՝ ներկայացնելով լուսանկարներ։
Լրատվամիջոցը գրում է, որ ամուսինները հանգստի են մեկնել Բեյոնսեի՝ 4-րդ երեխայով հղի լինելու մասին լուրերի ֆոնին։
Անցյալ ամիս երգչուհու երկրպագուները կասկած էին հայտնել, որ Բեյոնսեն հղի է 4-րդ երեխայով։ Հաղորդվել էր, որ նման կասկածների տեղիք է տվել Բեյոնսեի կլորիկացած փորիկը: Երկրպագուները համացանցում հրապարակել էին համերգային շրջագայության ժամանակ արված լուսանկարներ՝ փորձելով ապացուցել, որ Բեյոնսեն իրոք հղի է:
Նրանց շատ է ուրախացրել այն փաստը, որ աստղը, «հղի լինելով» հանդերձ, այդքան ակտիվ շրջագայում է:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ամուսնացած են 10 տարի և ունեն 3 երեխա:
