Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

«Հայոց աշխարհ». Սևանը դեռ նման մեծ ծավալով չէր ծաղկել, այդ առումով այս տարին աննախադեպ է. Էվելինա Ղուկասյան 

0

«Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք արդեն ավարտել են Սևանում աճած կապտականաչավուն ջրիմուռների ուսումնասիրությունը, որի արդյունքներով հաստատվել է դրանց թունավոր լինելը:

Ըստ նրա՝ Սևանը դեռ նման մեծ ծավալով չէր ծաղկել, այդ առումով այս տարին աննախադեպ է: Եվ դա վկայում է մի շարք համակարգային խնդիրների մասին, որոնցից մեկն էլ լճում կենսածին օրգանական նյութերի ավելցուկն է. «Խնդիրը համակարգային է: Սևանի մեջ ջրհավաք ավազանից չափազանց շատ կենսածին նյութեր են լցվում՝ գետերի միջոցով, ջրածածկված ափերից, որտեղ դեռ չեն հասցրել մաքրել, կոյուղագծերից, որոնք բացվում են գետերի մեջ և չեն մաքրվում: Փաստորեն լիճը աղտոտված է օրգանական նյութերով, որոնք էլ ջրիմուռների աճի համար հիանալի միջավայր են ստեղծում»:


Լճի համար վնասակար կլինի նաև ջրիմուռների փտելու, մահացության շրջանը, երբ դրանք զգալի քանակով թթվածին կխլեն ջրից, որպեսզի քայքայման գործընթացը բնականոն լինի: Իսկ դա վնասակար է լճի ձկների համար, որոնք կարող են սատկել. «Մենք դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները՝ հետևանքները պարզելու համար: Ջրիմուռները միանշանակ թունավոր են, բայց դեռ չենք կարող հստակ ասել, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց առողջության և լճի կենդանական աշխարհի վրա: Իհարկե, այդ կանաչ զանգվածում հայտնվելը ոչ մեկի համար հաճելի չէ և հազիվ թե մարդիկ այդ մասերում լողան: Ձկներն էլ ակտիվ միգրացիա են կատարում՝ հեռանալով իրենց համար ոչ նպաստավոր տարածքներից: Հույս ունենք, որ այդ կերպ նրանք չեն տուժի: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտևի ծաղկումը, ինչ արագությամբ կընթանա քայքայումը: Դեռևս միանշանակ չենք կարող խոսել լուրջ հետևանքների մասին, քանի դեռ փաստեր չկան և քանի դեռ հետազոտությունները չեն ավարտվել»:

Այնուհանդերձ Էվելինա Ղուկասյանը հավաստիացրեց, որ ծաղկման գործընթացը բացասական երևույթ է լճի համար և տևական ժամանակ երևույթը կրկնվելու դեպքում կարող են բնապահպանական լուրջ խնդիրներ ի հայտ գալ: Ուստի ինստիտուտի աշխատակիցները, մասնագետները նամակ են նախապատրաստել կառավարությանը և Սևանի հարցերով զբաղվող հանձնաժողովին, որպեսզի միջոցներ ձեռք առնվեն առաջին հերթին դեպի Սևան կենսածին տարրերի մուտքը սահմանափակելու համար: Դա նշանակում է, որ պետք է բոլոր կոյուղաջրերը, որոնք լցվում են Սևան հոսող գետերը, մաքրվեն, լճի ջրի մակարդակը կայուն պահպանվի, դադարեցվի արհեստական ձկնաբուծության համար օրգանական կերի մեծ քանակության ներմուծումը լիճ և այլն. «Ջրի մակարդակի տատանումները ևս նպաստում են ջրիմուռների առաջացմանը: Դրանց հետևանքով մինչև այդ ցամաքած և աղտոտված ափերից օրգանական նյութն անընդհատ լցվում է լիճը, երբ ջրի մակարդակը բարձրանում է: Այնպես որ, պետք է կանոնավորել բարձրացման գործընթացը, կայունացնել ջրի մակարդակը: Մեզանում մոտեցումը հետևյալն է՝ ասում են պլանով առաջ ենք ընկել Սևանի մակարդակի բարձրացման ծրագրից, ուրեմն կարելի է մեկ-երկու տարի էլ ավելի շատ ջրառ անել ու մակարդակն իջեցնել՝ առանց մտածելու հետևանքների մասին: Լիճը կենդանի օրգանիզմ է և արձագանքում է ամեն փոփոխությանը: Այսինքն՝ միայն ջրի մակարդակի խնդիրը չէ, այլև դրա որակի, որը փոփոխվում է ծավալին զուգահեռ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net