Հայտնի է «Ալաշկերտի» խաղերի ժամանակացույցը Եվրոպա Լիգայի որակավորման 2-րդ փուլում
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Սելթիկին» զիջելուց հետո պայքարը շարունակում է Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:
Հայկական թիմի մրցակիցը Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկա» թիմն է, որը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից` Ղազախստանի «Աստանայի» հետ դիմակայության արդյունքում:
«Ալաշկերտի» և «Սուտյեսկայի» միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին Մոնտենեգրոյի Նիկշիչի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին (տեղի ժամանակով 20:00-ին),- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի և Մոնտենեգրոյի չեմպիոնների միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 2-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 19:00-ին: Մուտքն ազատ է:
Նշենք, որ հուլիսի 23-ին Շվեյցարիայի Նիոնում կկայանա Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
