Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Ռուբեն Բաբայան․ Մեր ամենամեծ պրոբլեմները գտնվում են օրենսդրական դաշտում

0
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, որը ղեկավարում է Ռուբեն Բաբայանը, այս տարի արդեն չորրորդ անգամ է մասնակցում միջազգային փառատոների՝ նախ Թուրքիայում, ապա Լեհաստանում ու Լիբանանում և ահա օրերս թատերախումբը երկու մրցանակով վերադարձել է Միացյալ Նահանգներից, որտեղ Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում տեղի ունեցող միջազգային թատերական փառատոնին մասնակցել է «Մատնաչափիկը» ստվերային ներկայացմամբ:


Մինչև տարեվերջ միջազգային փառատոներին մասնակցության հրավերներ ունեն Ռուսաստանից, Հունաստանից և Եգիպտոսից: Իսկ Հայաստանում, բացի մայրաքաղաքային բեմադրություններից, տիկնիկային թատրոնն իր հնարավորությունների շրջանակներում շարունակում է նաև մարզային հյուրախաղերը, թեև այս տարի Մշակութի նախարարության կողմից հատկացվող գումարները նվազել են: Արդեն հանդես են եկել Մասիսում, Հոկտեմբերյանում, Ալավերդիիում և Շնողում:


Այս տարի արդեն խաղացանկում 4 նոր ներկայացում ունեն, մինչև տարեվերջ սպասվում են ևս մի քանի նոր ներկայացումներ:


Տիկնիկային թատրոնը մշտապես մեր ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է, և Ռուբեն Բաբայանը մշտապես խոսում է ոչ թե իրենց թատրոնի խնդիրների, այլ առհասարակ այսօր հայ թատրոնի հրատապ խնդիրների մասին:


Իիր տեսակետները նա ներկայացնել է նաև Մշակույթի նորանշանակ նախարարին։ «Ազատության» հարցիս, թե կոնկրետ որ խնդիրն է առաձնացրել Մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Ռուբեն Բաբայանը պատասխասնեց․ - «Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմները գտնվում են օրենսդրական դաշտում: Ես ընդհանրապես կարծում եմ, որ այս հեղափոխությունը իրեն կարդարացնի, եթե փորձի վերացնել Սովետական Միությունը, որովհետև իրականում այն ամբողջովին պահպանվել է: Ամբողջ թատերական համակարգը Սովետական միությունից եկած համակարգ է, պարզապես շատ ավելի պակաս ֆինանսավորումով: Բարեփոխումների չի ենթարկվել: Ընդհանրապես կյանքը, եթե չի ենթարկվում բարեփոխումների, դոփում է տեղում և ճահճանում է»:   


Իսկ նախարարության կողմից տրվող աջակցությունը, ըստ Բաբայանի, պիտի կարգավորված լինի օրենսդրությամբ, օրենսդրական հիմնավորումներով, ինչը հնարավորություն կտա բացառել անձնական շահերն ու հավակնությունները:


Ի դեպ, հենց օրենսդրությամբ էլ պիտի կարգավորվի թատրոնի հովանավորների խնդիրը․ - «Երբ որ պետությունը իր վրա է վերցնում օժանդակելը, պիտի հասկանա, որ իր գործը ոչ թե արվեստի գործ ստեղծելն է, այլ ստեղծելը նպաստավոր պայմաններ: Ուրեմն պետք է որոշակի օրենսդրական հիմնավորում լինի: Այստեղ մտնում է և՛ մեկենասություն, և՛ հովանավորություն որպես մեր մշակույթի մի մաս: Ոչ միայն փող ստանալու համար, այլ որպես մեծահարուստի մտածողության որոշակի էլեմենտ: Ուզած մեծահարուստ Միացյալ Նահանգներում հասկանում է, որ ինքը հասարակության հանդեպ պարտականություն ունի, քանի որ ինքը ի շնորհիվ այդ հասարակության է հարստացել: Բայց քանի որ մեր մեծահարուստները չեն հարստացել ի շնորհիվ հասարակության, այլ ի շնորհիվ որոշակի անձի, նրանք հովանավորում են այդ անձին, այլ ոչ թե հասարակությանը: Եթե մենք դարձնենք մեր երկիրը այնպիսին, որ մարդիկ սկսեն հարստանալ ի շնորհիվ հասարակության, այդ ժամանակ կարելի է բարձրացնել հարց պարտականությունների, հետ վերադարձի․․․»       


Ռուբեն Բաբայանը համոզված է նաև, որ չի կարելի մեղադրել արվեստագետներին չինովնիկներին քծնելու համար: Նրանց պարզապես այլ հնարավորություն մինչև հիմա չեն տվել․ - «Ինչքան հաճախակի ենք մենք մեղադրում մեր մտավորականներին, արվեստագետներին քծնանքի համար և այլն, և այլն: Բայց մոռանում ենք մի շատ կարևոր բան․ մարդուն տաղանդ է տրվել, նա պետք է այդ տաղանդը այսօր օգտագործի․․․ Չի կարելի ստեղծել այդ պայմանները, չի կարելի դնել արվեստագետին կախվածության մեջ չինովնիկից և հետո դատապարտել, թե ինչու է նա այդ չինովնիկին քծնում և փորձում իր գործը առաջ տանել»:


Բաբայանը Մշակույթի նախարարին առաջարկել է կազմել համապատասխան հանձնաժողով և փորձել վերանայել այն բոլոր օրենքները, որոնց առնչվում է թատերական գործունեությունը․ - «Սա և՛ հարկային օրենսդրությունն է, և՛ Աշխատանքային օրենսգիրքն է, և՛ հովանավորչության, մեկենասության մասին օրենքն է, և՛ «Գնումների մասին» օրենքն է»:         





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net