Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Փոստանջյանն առայժմ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է

0
Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրեց։ Քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին են նշանակվել։ 


Ավագանու Հանրապետական և «Ելք» խմբակցությունները դեռևս թեկնածու չեն առաջադրել։ Զարուհի Փոստանջյանն առայժմ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է:


Փոստանջյանն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: 


«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե չեն բացառում, որ «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չառաջադրի, այդ հարցը դեռ քննարկվում է. - «Քննարկումը հավասարապես գնում է և՛ առաջադրման մասով, և՛ թեկնածուների փնտրտուքով։ Հասկանալի է, որ ավագանին այսպես թե այնպես պետք է լուծարվի այս տարվա մեջ, բայց ժամկետները կախված են հենց այդ առաջադրելու կամ չառաջադրելու սկզբունքից»։ 


«Երևանի մասին» օրենքը նախատեսում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։ Եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: 


Հարցին, թե արդյոք «Ելք»-ը կսատարի «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Խաժակյանը պատասխանեց, թե իրենց դիրքորոշումը կապված է արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության հետ. - «Եթե մենք համարենք, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, մենք թեկնածու չենք առաջադրի և գուցե նաև քվեարկությանը չմասնակցենք։ Եթե որոշենք, որ պետք չեն արտահերթ ընտրություններ այս ժամկետին, կունենանք սեփական թեկնածուին։ Եվ այս հաշվարկների մեջ տիկին Փոստանջյանը որևէ կերպ չի տեղավորվում»: 


Հանրապետականների կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրելը Խաժակյանն անընդունելի է համարում՝ հավելելով․ -  «Հանրապետականների իշխանության էջը փակված է»:


Յոթ տարի Երևանը ղեկավարած Հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսին 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ առանց բացատրելու որոշման դրդապատճառը: 


«Ցանկացած առաջադրում դա ավելի շատ ջուրը պղտորելու նման մի բան կլինի, քան քաղաքական հավակնություն։ Քաղաքական հավակնությունները ես նորմալ եմ գնահատում, բայց սաբոտաժն ու մտադրված վնաս տալը ես սխալ եմ համարում», - նշեց Խաժակյանը։ 


Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը դեռևս չի քննարկել թեկնածու առաջադրելու հարցը․ - «Առ այս պահը ոչ մի հանդիպում, ոչ մի խորհրդակցություն, ոչ մի քննարկում, ոչ մի խոսակցություն չի եղել։ Ավագանու նիստը ավարտվեց, որոշվեց՝ 16-ին ամեն մի ֆրակցիա պիտի առաջարկի իր թեկանծուին, և բոլորս ցրվեցինք եկանք։ Որևէ խոսակցություն չի եղել, ամենայն անկեղծությամբ։ Եվ չեն էլ ասել՝ ե՞րբ ենք հավաքվելու, ի՞նչ է լինելու»: 


Ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցով խմբակցության նիստը կկայանա հաջորդող երկու օրերի ընթացքում։




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net