Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

«Հայաստանը կդառնա աշխարհում ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը». Time-ը Նիկոլ Փաշինյանին անվանել է աշխարհում ժողովրդավարության 4 խաչակիրներից մեկը

0

Ամերիկյան հայտնի Time շաբաթաթերթը ներկայացրել է աշխարհում ժամանակակից ժողովրդավարության չորս «խաչակիրներին»՝ «4 խաչակիրները, որոնք ժողովրդավարության երազանքը կենդանի են պահում աշխարհում» վերնագրված հոդվածում: Որպես աշխարհում ժողովրդավարության չորս առաջամարտիկներից մեկը թերթը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն իշխանության է եկել «թավշյա հեղափոխության» արդյունքում:

Պարբերականը գրում է, որ աշխարհում այսօր ամեն երրորդն ապրում է ավտորիտար ռեժիմում, իսկ մնացածն ապրում են հետընթաց գրանցող ժողովրդավարական ազատության պայմաններում: Դեպի ավտոկրատիա միտումը միլիոնավոր մարդկանց ստիպել է ոտքի կանգնել և իր ձայնը պահանջել իր կյանքի կառավարման գործում:

Time-ը զրուցել է այդ չորս գործիչների հետ, թե ինչն է իրենց դրդել պայքարել ժողովրդավարության համար: Ժամանակակից աշխարհում ժողովրդավարության մյուս երեք «խաչակիրներ» են դարձել Տոգոյից իրավապաշտպան Ֆարիդա Նաբուրեման, որը տարիներ շարունակ պայքարում է Տոգոյում բռնապետության դեմ, նիկարագուացի ակտիվիստ Էնրիեթ Մարտինեսը, որը պայքարում է նախագահ Դանիել Օրտեգայի վարչակարգի դեմ, և Թունիսից 2015 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակակիր Ուիդեդ Բուչամաուին:

«Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ ինձ ստիպեց դուրս գալ խորհրդարանական խմբակցության ղեկավարի իմ հարմարավետ գրասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանում՝ բողոքելով Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության դեմ: Ես ոչ մի անձնական շարժառիթ չեմ ունեցել: Միակ բանը, որ ուզում էի, իմ հայրենիքի և ժողովրդի համար ազատության և երջանկության հաղթանակն էր: Ես ասացի, որ եթե մարդիկ հարյուր հազարներով դուրս գան փողոց և իշխանափոխություն տեղի չունենա, ես այլև չեմ զբաղվի քաղաքականությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ պատմել է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության խաղաղ բնույթի մասին, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանը կդառնա աշխարհում ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը:

«Առաջին իսկ օրվանից մենք անընդհատ ասում էինք, որ չենք դիմի որևէ մեկի նկատմամբ բռնության, անգամ եթե բախվենք կոշտ վերաբերմունքի: Հարթակից ես ասացի, որ մեզ առաջնորդելու են աստվածաշնչյան տողերը՝ եթե մեկը ապտակում է աջ այտին, ձախ այտն էլ դեմ տուր: Մենք գիտեինք, որ երբեք չենք նահանջելու»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի վերջո ժողովուրդը հաղթանակ է տարել, և ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ժողովրդի հաղթանակը պահպանվի:

«Ես համոզված եմ, որ մենք առաջ կգնանք ժողովրդավարության կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և օրենքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության ու տնտեսական մրցակցության ապահովման հարցերում: Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների և համոզմունքների դրսևորում: Հավատացած եմ, որ Հայաստանը կլինի աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net