Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Հոգեհացից հետո կենցաղային հողի վրա վիճել են, համագյուղացիներից մեկը դանակահարվել է. նոր մանրամասներ Գեղամավանի սպանությունից

0

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանի սպանության դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, մեղադրանք է առաջադրվել երկու անձի։

56-ամյա Հ.Զաքարյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թ. հուլիսի 8-ին։ Վերջինս Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի, կրծքավանդակի շրջաններում ստացած բազմակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով, որտեղ նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21։55-ին, մահացել է:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է համագյուղացիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը համագյուղացիները մասնակցել են հուղարկավորության արարողության, հոգեհացի, ինչից հետո արարողությունների սրահի մոտ կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Գեղամավան գյուղի բնակիչ Ա.Աբրահամյանը ծեծի է ենթարկվել։ Միջադեպին մասնակից են եղել նաև տուժողի՝ Հ.Զաքարյանի մերձավորները։ Կատարվածի մասին Ա.Աբրահամյանը պատմել է եղբորը և, տանից վերցնելով խոհանոցային դանակ, նույն օրը երեկոյան՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել են Հուսիկ Զաքարյանի առանձնատան ուղղությամբ։ Ցանկապատի մոտ հանդիպելով վերջինիս՝ վիճաբանել են, որի ընթացքում դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա որովայնի, կրծքավանդակի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աբրահամյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, և միջնորդություններ ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net