Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Ինձ համար ամենահիշարժան փառատոններից է. «Ոսկե ծիրանին» ներկայացված «Բոլորը գիտեն» ֆիլմի ռեժիսոր Ասղար Ֆարհադին ներկա գտնվեց ֆիլմի դիտմանը

0

«Ոսկե ծիրան» Երևան 15-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում լեփ-լեցուն դահլիճում երեկ ցուցադրվեց իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադի «Բոլորը գիտեն» ֆիլմը, որը նաև այս տարի Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմն էր եղել:

Ֆիլմում գլխավոր դերակատարներ են Պենելոպա Քրուսը և Խավիեր Բարդեմը: Ֆիլմը դեռևս բացի կինոթատրոններից, լայն ցուցադրության չի ներկայացվել:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև ռեժիսոր Ասղար Ֆարհադը, ով մտահոգվեց, որ շատ հանդիսատեսներ ոտքի վրա էին մնացել: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման «ջերմ ու մտերմիկ» մթնոլորտ ստեղծելու համար և խոստովանեց. «Ինձ համար ամենահիշարժան փառատոններից է»:

Ռեժիսորը հանդիսատեսի հետ ներկա գտնվեց ֆիլմի դիտմանը և վերջում բուռն ծափողջյուններից հետո պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը նկարահանվել է Իսպանիայում, Մադրիդի մոտակա գյուղերից մեկում: «Բոլորը գիտեն» ֆիլմը հատուկ երաժշտություն չունի:

Հայ հանդիսատեսը հետաքրքրվեց, հնարավո՞ր է Հայաստանում էլ ռեժիսորը ցանկություն հայտնի ֆիլմ նկարահանել: Ասղար Ֆարհադը պատասխանեց, որ ամենուր ֆիլմ կարելի է նկարել, և կապ չունի աշխարհագրական տեղը, կարևորը տվյալ ժողովրդի ջանքն ու աշխատասիրությունն է: Ռեժիսորից հետաքրքրվեցին, թե չնայած ֆիլմը ունեցավ ուրախ ավարտ, սակայն ինչո՞ւ մեղավորները չպատժվեցին: Հայտնի ռեժիսորը պատասխանեց, որ իր նախորդ ֆիլմերում ամեն մի ավարտ ինչ-որ բանի սկիզբն է, և այս ֆիլմը ևս նման ավարտ ունեցավ:

Ասղար Ֆարհադի՝ «Բոլորը գիտեն» (Ֆրանսիա/Իսպանիա/Իտալիա) կինոդրաման նկարահանվել է իսպաներեն լեզվով: Բուենոս Այրեսում ապրող իսպանուհի Լաուրան իր երկու զավակների հետ վերադառնում է Մադրիդի մոտակայքում գտնվող հայրենի քաղաքը` քրոջ հարսանիքին մասնակցելու: Բայց ուղևորությունը խաթարվում է գաղտնիքները ջրի երես հանող անսպասելի դեպքերի պատճառով:

Ֆարհադիի ռեժիսորական դեբյուտը «Պար փոշու մեջ» ֆիլմն էր (2003), իսկ մեկ տարի անց նա նկարահանեց «Գեղեցիկ քաղաքը»: Նրա երրորդ ֆիլմը՝ «Հրավառության չորեքշաբթին» (2006), նվաճեց Չիկագոյի ՄԿՓ-ի «Ոսկե Հյուգո» մրցանակը: Չորրորդ՝ «Էլիի մասին» ֆիլմը (2009) Ֆարհադիին «Արծաթե արջ» բերեց Բեռլինի ՄԿՓ-ում՝ որպես լավագույն ռեժիսորի, ինչպես նաև լավագույն կինոնկար ճանաչվեց Թրայբեքա ԿՓ-ում: 2009-ին այս ֆիլմով Իրանը պաշտոնապես առաջադրվեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգով:

Ֆարհադիի հաջորդ աշխատանքը՝ «Նասեր և Սիմին. ամուսնալուծություն»-ը (2011) սենսացիայի տեղիք տվեց: Ֆիլմն արժանացավ քննադատների դրվատանքին թե՛ Իրանում և թե՛ Իրանից դուրս: Ռոջեր Էբերթը կինոնկարը կոչեց «տարվա լավագույն ֆիլմ», Բեռլինի ՄԿՓ-ում «Ամուսնալուծությունը» «Ոսկե արջ» նվաճեց որպես լավագույն կինոնկար, ինչպես նաև երկու «Արծաթե արջ» տղամարդկանց և կանանց լավագույն դերասանախմբերի համար: Ֆիլմը լավագույն արտասահմանյան կինոնկար ճանաչվեց նաև Ամերիկացի կինոքննադատների ազգային խորհրդի, «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Անկախ ոգի» (Independent Spirit) մրցանակաբաշխություններում: Ի վերջո «Ամուսնալուծությունը»՝ որպես տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ, ստացավ նաև «Օսկար»՝ Ֆարհադիին դարձնելով առաջին իրանցի օսկարակիր ռեժիսորը:

Նա իր վեցերորդ աշխատանքը՝ «Անցյալը» (2013), նկարահանեց Ֆրանսիայում: Գլխավոր դերակատարուհի Բերենիս Բեժոն Կաննի ՄԿՓ-ում լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ: «Անցյալը» հավակնում էր «Ոսկե գլոբուսի» որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ և այդ անվանակարգով հաղթեց Ամերիկացի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխությունում, առաջադրվեց հինգ «Սեզար»-ի, այդ թվում՝ «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասանուհի» և «լավագույն սցենար» անվանակարգերում:

Ֆարհադին իր յոթերորդ ֆիլմը՝ «Առևտրական գործակալը» (2016), նկարահանեց Իրանում: Կաննի 69-րդ ՄԿՓ-ում ֆիլմին մրցանակ շնորհվեց լավագույն սցենարի համար, իսկ գլխավոր դերակատար Շահաբ Հոսեյնին լավագույն դերասան ճանաչվեց: Այս ֆիլմը 2017-ին երկրորդ «Օսկարը» բերեց Իրանին «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆարաբիի վերջին աշխատանքը՝ «Բոլորը գիտեն» հոգեբանական թրիլերը, այս տարի բացեց Կաննի ՄԿՓ-ի մրցույթը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net