Իսպանիա-Ռուսաստան. հանդիպումը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)
Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպման հիմնական ժամանակը:
Հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով: Նախ 12-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Ռուսաստանի հավաքականի պաշտպան Իգնաշևիչը: Իսկ հանդիպման 40-րդ րոպեին Ռուսաստանի ընտրանին 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան: Սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել Պիկեն: Արտյոմ Ձյուբան անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում շատ քիչ գոլային պահեր ունեցան թիմերը և հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Թիմերը կփորձեն պարզել հաղթողին լրացուցիչ ժամանակի ընթացքում: