Թալիբները գրավել են Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին գտնվող նավահանգիստը
Ծայրահեղական «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Տաջիկստանի հետ սահմանին գտնվող Այ-Խանում աֆղանական նավահանգիստը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել են Աֆղանստանի հյուսիսարևելյան Թահար նահանգի վարչակազմից: Գրոհը նավահանգստի նկատմամբ տեղի է ունեցել շաբաթ գիշերը:
Գրոհայինները սահմանապահ ոստիկանության երկու աշխատակցի են սպանել, ևս երկու սահմանապահ վիրավորվել է, հինգ զինծառայողի գերի են վերցրել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գրոհայինները մեկ ամերիկյան բանակային ամենագնաց են այրել, ինչպես նաև զրահապատ մեքենա և երկու ոստիկանական ավտոմեքենա: