Добавить новость
123ru.net
World News
Июнь
2018

Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը (լուսանկարներ)

0

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպելու և քննարկումներ անցակացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Շարքի առաջին հանդիպման խորագիրն է՝ «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ և զարգացման ուղղություններ»։ Մեկնարկային հանդիպման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Beeline, Արտաշետ Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան, Վահան Քերոբյանը՝ «Մենյու գրուպ», Գևորգ Բալյանը՝ «Յուքրաֆթ»:

Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են Հայաստանում տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների աջակցության և զարգացման իրենց տեսլականներով, խոսել են Հայաստանի ՏՏ ոլորտի առավելությունների և թերությունների մասին։

«Այսօր մենք գործարկում ենք ՍտարտՀաբ Օֆլայն հարթակը, որը կիրականացվի պարբերաբար կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով։ Ստարտափների հաջողության հասնելու ճանապարհին կարևոր է ոչ միայն գիտելիքների ձեռքբերումը, այլ նաև ՏՏ առաջնորդների փորձի փոխանցումը, ինչի նպատակն էլ ունի ՍտարտՀաբ Օֆլայնը»,- նշեց Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի Խորհրդի Նախագահ Սամվել Չախալյանը։

«Աջակցությունը ստարտափներին Beeline-ի գործունեության մեջ զգալի մաս է կազմում, և մենք փորձում ենք այդ հարցում  բազմակողմանի մոտեցում ցուցաբերել։ Ունենալով մեր սեփական ինկուբատորը, մենք կարևորում ենք նաև բոլոր ստարտափներին օգտակար և լիարժեք տեղեկատվության տրամադրումը։ Վստահ եմ, որ այս հանդիպման շնորհիվ մենք կկարողանանք միավորել ուժերը և հստակ պատկերացում կազմել ապագա անելիքների մասին»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում:

«ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net