Добавить новость
123ru.net
World News
Июнь
2018

Ադրբեջանական զինուժի առաջխաղացում կա, բայց ոչ՝ ի վնաս հայկական դիրքերի․ ՊՆ խոսնակ

0
Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պնդումները, թե Նախիջևանի հատվածում շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք են գրավել։ Նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի թաքցնում՝ ադրբեջանական զինուժն այդ հատվածում առաջխաղացում ունեցել է, սակայն վստահեցնում է, որ դա նրանք արել են բացառապես սեփական տարածքներում։


Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած մոտ 30 րոպեանոց տեսանյությում պնդվում է, թե ադրբեջանական բանակը, գրոհի անցնելով, գրավել է Հուննուտ բնակավայրը, մի շարք կարևորագույն բարձրունքներ ու դիրքեր, որտեղից անզեն աչքով տեսանելի է հայկական Արենի գյուղն իր ենթակառույցներով։ Ադրբեջանական զինուժը, ըստ տեսանյութի, դեպի նոր՝ գրավված դիրքեր տանող՝ ընդհանուր առմամբ 50 կմ երկարությամբ նոր ճանապարհներ է կառուցել։


Տեսանյութում ադրբեջանցի լրագրողները, ցուցադրելով տեղանքը, նաև պնդում են, թե ադրբեջանական զինուժը  վերասկողության տակ է վերցրել ավելի քան 11 հազար հեկտար տարածք, որտեղից ուղիղ նշանառության տակ են պահում ոչ միայն մի քանի հայկական գյուղեր, այլև Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության ճանապարհը, ուստի՝ հեշտությամբ կարող են խոցել ցանկացած թիրախ։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ սահմանային գյուղերում խուճապ չկա, իրավիճակի մասին էլ նախարարությունը պարբերաբար զեկուցում է վարչապետին։


Վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներ, դիրքային առաջխաղացում է արձանագրվել նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մերձակայքում: Այդ ամենին զուգահեռ՝ Բաքվում ակտիվանում են ռազմատենչ հայտարարությունները։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրագրողների հետ զրույցում բառացիորեն հայտարարել է՝ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են պատերազմի։


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, հակառակորդի շարժն ամբողջությամբ վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից։ Պաշտոնական Ստեփանակերտի պնդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ պատերազմի պատրաստվելու մասին հայտարարությունը «բարոյական հարված է» ԵԱՀԿ Մինսկի խմբին, և «միջազգային հանրությունը պետք է շատ կոշտ արձագանք տա դրան»։





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net