Добавить новость
123ru.net
World News
Июнь
2018

Վրաստանի նորանշանակ վարչապետը կառուցվածքային և կադրային լուրջ փոփոխություններ է խոստանում

0
Վրաստանի խորհրդարանը երեկ ավելի քան 5 ժամ տևած հարցուպատասխանից հետո 36-ամյա Մամուկա Բախտաձեին քվեների 99 կողմ 6 դեմ հարաբերակցությամբ հաստատեց երկրի վարչապետի պաշտոնում:


Բախտաձեի կառավարությունը, սակայն, ժամանակավոր բնույթ ունի: Նորանշանակ վարչապետը հայտարարում է, որ առաջիկա երեք շաբաթներին պատրաստվում է գործադիր իշխանությունը արմատական կառուցվածքային փոփոխությունների ենթարկել, որից  հետո, հուլիսի  կեսերին, ևս մեկ անգամ կգա խորհրդարան` արդեն խորհրդարանականների երկարաժամկետ հավանությանն արժանանալու ակնկալիքով:


«Իմ տեսակետը հետևյալն է. հաշվի առնելով երկրի կյանքում, մասնավորաբար, տնտեսությունում առկա մարտահրավերները, նաև մեր տնտեսության ընդհանուր ծավալները, 11 նախարարն այն առավելագույնն է, որ անհրաժեշտ է Վրաստանի կառավարությանը»,- հայտարարում էր Բախտաձեն` հատուկ ընդգծելով, որ պատրաստվում է կառավարությունում ոչ միայն կառուցվածքային, այլև կադրային լուրջ փոփոխություններ կատարել:


«Առաջիկայում մենք մի շարք նոր դեմքեր ենք տեսնելու կառավարության կազմում: Այժմ կադրային նշանակումների շուրջ բանակցություններ են ընթանում: Կառավարության կազմը համալրվելու է նախևառաջ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներով, որոնք աչքի են ընկնում թե՛ իրենց փորձով, թե՛ որակական հատկանիշեներով»,- նշել է Վրաստանի նորանշանակ վարչապետը:


Վրացական լրատվամիջոցները նկատում են, որ նախկինում որպես «Վրացական երկաթուղիների» ղեկավար և ֆինանսների նախարար պաշտոնավարած Բախտաձեն խորհրդարանականների հետ թեժ քննարկումների ժամանակ իրեն բավական վստահ էր դրսևորում: Ընդդիմադիր պատգամավորների սուր հարցերը նրան այդպես էլ հունից չհանեցին, անգամ երբ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան հարցականի տակ դրեց նախկին վարչապետ Կվիրիկաշվիլիի պաշտոնանկության և Բախտաձեի նշանակման գործնական նպատակահարմարությունը:


«Ձեր փայլուն գաղափարներից ո՞ր մեկն էր, որ արգելափակվեց Գեորգի Կվիրիկաշվիլիի կողմից»,- հարց ուղղեց Բախտաձեին Գիգա Բոկերիան` կրքոտ հակադարձման փոխարեն բավական դիվանագիտական ու չեզոք պատասխան ստանալով: «Գեորգի Կվիրիկաշվիլին բազմաթիվ լավ գաղափարներ ուներ, այնպես որ ես չեմ կարծում, որ տեղին է խոսել արգելափակման կամ նման այլ երևույթների մասին»-, ի պատասխան, ասել է Բախտաձեն:


Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ քաղաքական այս ուժի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նորանշանակ վարչապետին յուրատեսակ  «քարտ-բլանշ» է տվել` նրան թույլատրելով նոր կառավարության կազմը ձևավորել սեփական հայեցողությամբ:


Իվանիշվիլիի կողմից նորանշանակ վարչապետի հանդեպ տածած վստահությունը պատահական չէ․ վրացական մի շարք աղբյուրների պնդմամբ՝ Մամուկա Բախտաձեն Իվանիշվիլիի ավագ որդու` Ուտայի մերձավոր շրջապատից է, ինչն էլ, ըստ վերլուծաբանների, նրան զգալի անկախության հնարավորություն է տալիս նրան: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ևս հաստատում է՝ Բախտաձեն օժտված է լինելու բավական լայն լիազորություններով թե՛ երկրի օպերատիվ կառավարման, թե՛ կադրային խնդիրների լուծման առումով:  


«Կառավարության նոր կազմի ձևավորումը վարչապետի լիազորությունների շրջանակում է, վարչապետի պաշտոնն այսուհետ զբաղեցնում է Մամուկա Բախտաձեն: Ուստի՝ հենց Մամուկա Բախտաձեն է որոշելու, թե ով կընդգրկվի նոր կառավարության կազմում, դա վարչապետի որոշումն է լինելու»,- նշում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net