Եվրամիությունը բարձրացնում է ամերիկյան հայտնի ապրանքների մաքսային դրույքաչափը
Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմն այսօր ասել է, թե Եվրամիության երկրներից ԱՄՆ արտահանվող մետաղի ու ալյումինի մաքսային դրույքաչափերը բարձրացնելու Վաշինգտոնի «միակողմանի ու անարդարացի» որոշումից հետո Եվրամիությանը ուրիշ ընտրություն չէր մնացել: Միաժամանակ նա նշել, որ Բրյուսելը պատրաստ է երկխոսության:
