Добавить новость
123ru.net
World News
Июнь
2018

ՊՆ-ում անհանգիստ մարդիկ շատ կան. չգիտեն՝ որ ուղղությամբ մտածեն՝ Ադրբեջանի, թե Վերահսկողական ծառայության ստուգումների. Դ. Սանասարյան

0

Շատ հարգելի կարծիք է Սասուն Միքայելյանի կարծիքը, բայց մենք մեր առաջնահերթություններն ունենք: Այս մասին այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ բանակի հետ պետք է զգույշ լինել:

«Հենց հաշվի առնելով, որ առաջնագծում խնդիր ունենք՝ պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ, հանցագործություններ չլինեն: Մենք ուզում ենք՝ նախարարը մաքրված անցնի գործի, և չլինեն այն մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ խախտումներ: Մենք ոչ թե վնասելու, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու ենք գնում, այլ գնում ենք մեր ինֆորմացիայով, և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե եթե ՊՆ-ում նախկինում կատարված չարաշահումներ բացահայտվեն, արդյոք այդ առումով պատասխանատվության իր բաժինը չի՞ ունենալու ներկայիս նախարարը, որը նախկինում եղել է պաշտպանության փոխնախարար, և հնարավո՞ր է համարում այն, որ այն ժամանակ փոխնախարարը կարող էր այդ ամենից տեղյակ չլինել, Դավիթ Սանասարյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունեն: «Եթե այս փոփոխություններից հետո պետք է նայենք, որ այս նախարարը մեր ընկերն է, բարեկամն է, ապա ինչի՞ համար են այս փոփոխությունները: Եթե իմ հեղափոխական ընկերների կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա իմ ընկերներն ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները»:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ չի ուզում կասկածներով արտահայտվել: Նա նկատեց, որ Ապրիլյան պատերազմին Դավիթ Տոնոյանն անում էր արտաքին գործերի նախարարի գործը, հանդիպումներ է ունեցել դեսպանների հետ: «Ես չգիտեմ այդ ժամանակ Դավիթ Տոնոյանի պատասխանատվությունը որ ոլորտում էր: Շատ թափանցիկ ենք աշխատելու, այնպես չի լինելու, որ գտնելու ենք մի բան ու աչք փակենք, չասենք, որ կարող է  սահմանին խնդիրներ լինեն: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն հանրությանը սխալ մեսիջներ է ուղարկել, որ ձայն մի հանեք, որ սահմանում խնդիրներ կլինեն,  ձայն պետք է հանենք, խնդիրները բարձրաձայնենք, որ էլ երբեք նման բաներ իրենց թույլ չտան: Ես գիտեմ՝ անհանգիստ մարդիկ այնտեղ շատ կան, տարբեր խողովակներով այդ ինֆորմացիան եկել է: Ըստ նրանց՝ չգիտեն, թե որ ուղղությամբ մտածեն՝ Ադրբեջանի, թե Պետական վերահսկողական ծառայության առաջիկա անելիք-ֆունկցիաների: Ես ասեմ հետևյալը. եթե դուք արել եք օրենքի տառին համապատասխան գործունեություն՝ պետք է նայեք դեպի Ադրբեջան և չհետաքրքրի, թե Վերահսկողության ծառայությունն ինչ ուսումնասիրություն կկատարի»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net