«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ 73 կողմ 2 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ:
Նախագծին ձեռնպահ քվեարկեց միայն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը:
Նշենք, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նախագծով պարտադիր բաղադրիչը պահպանվելով՝ առաջարկվում է ամրագրել, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը:
Այս փոփոխությամբ պետությունը նախատեսում է թեթևացնել ինչպես համակարգին միացած, այնպես էլ հուլիսի 1-ից միացող անձանց սոցիալական բեռը: Այսօր կուտակային համակարգին միացել է ավելի քան 200 հազար քաղաքացի, հուլիսի 1-ից նրանց թիվը կավելանա մոտ 80 հազարով: Խոսքը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին: