Խուլեն Լոպետեգին «Ռեալում» երկու անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա, քան՝ Իսպանիայի հավաքականում
Իսպանական մամուլին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Խուլեն Լոպետեգիի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերաբերյալ:
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզչի աշխատավարձը «Սանտյագո Բեռնաբեուում» տարեկան 6 մլն եվրո կկազմի: Սա երկու անգամ ավելի շատ է, քան նա ստանում էր ազգային թիմում:
Հիշեցնենք՝ Լոպետեգին Իսպանիայի հավաքականից հեռացվել է ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ այն բանից հետո, երբ «Ռեալի» հետ հայտարարել էր պայմանագրի կնքման մասին:
Լոպետեգիի գլխավորությամբ իսպանացիները երկու տարում 20 հանդիպում են անցկացրել և ոչ մի պարտություն չեն կրել (14 հաղթանակ, 6 ոչ-ոքի):
Իսպանիայի հավաքականը Ֆերնանդո Յեռոյի գլխավորությամբ ԱԱ-2018-ի խմբային փուլի 2 տուրից հետո առաջին հորիզոնականն է կիսում Պորտուգալիայի հետ:
