Մենք ուզում ենք «լեզու գտնել» Ռուսաստանի հետ. Թրամփ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոտայում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բազմաթիվ ներքին ու արտաքին հարցերի՝ այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին:
«Ես ձեզ մի բան եմ ուզում ասել: Մենք ուզում ենք «լեզու գտնել» Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Թրամփը:
Միևնույն ժամանակ 72-ամյա հանրապետականն իր խոսքում ընդգծել է, որ ռուսական կողմը կնախընտրեր, որ 2016թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթեր ոչ թե ինքը, այլ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Դուլութ քաղաքում կայացած հանդիպման ամբողջական տեսագրությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական թվիթերյան էջում:
