«Միսս Մունդիալ-2018» տիտղոսը շահել է Բելգիայի 18-ամյա ներկայացուցիչը
Գերմանիայում գեղեցկության մրցույթ է անցկացվել, որը կազմակերպվել է ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների կողմից:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, «Միսս Մունդիալ» տիտղոսին արժանացել է Բելգիայի 18-ամյա ներկայացուցչուհի Զոե Բրունետը:
«Ես հպարտ եմ իմ տիտղոսով: Հուսով եմ, որ Բելգիայի հավաքականն այժմ կհաղթի աշխարհի գավաթը», - ասել է աղջիկը հաղթանակից հետո:
Գեղեցկության մրցույթն անցկացվում է 2006 թվականից: Կանոնների համաձայն՝ աշխարհի առաջնության մասնակից երկրների 18-33 տարեկան ներկայացուցչուհիները գեղեցիկ արտաքինից բացի պետք է նաև ֆուտբոլի մեծ երկրպագու լինեն և հասկանան խաղից:
