Առնվազն ութ մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն ութ մարդ է զոհվել այսօր առավոտյան Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով:
Reuters գործակալության տեղեկություններով՝ ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել այն սրահի հարևանությամբ, որտեղ հավաքվել էին Աֆղանստանի տարբեր կրոնական խմբերի առաջնորդները` խաղաղության կոչ ուղղելով երկրում գործող զինված խմբավորումների անդամներին:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները չեն բացառում, որ ահաբեկչության զոհերի թիվն առաջիկա ժամերին կարող է աճել: