Եռացող կաթսայի մեջ ամեն գնով ընկնել չցանկացող խեցգետնի տեսանյութն ավելի քան 1 մլն դիտում է հավաքել (տեսանյութ)
Համացանցում տարածում է գտել մի տեսանյութ, որի հերոսը եռացող կաթսայի մեջ ամեն գնով ընկնել չցանկացող խեցգետինն է, որը նույնիսկ կտրում է իր ձախ «աքցանը»՝ իր խաշվող ընկերներին չմիանալու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, տեսանյութը միայն ֆեյսբուքյան տիրույթում հավաքել է 1 մլն-ից ավելի դիտում:
Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութն արվել է Չինաստանի ռեստորաններից մեկում:
Տեսանյութի հեղինակը պատմել է, որ քաջ խեցգետնին ապուրի մեջ չի գցել ու իր տուն է տարել՝ ակվարիումի մեջ պահելու համար:
Պարբերականը հավելում է, որ վերջին տարիներին Չինաստանում լայն տարածում են գտել խեցգետնով ուտեստները: Հայտնի է, որ միայն նախորդ տարի երկրում արտադրվել է 850.000 տոննա խեցգետին: