Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Ֆրանսիայի արտգործնախարարն ակնկալում է, որ հայկական կողմը նոր առաջարկներ կներկայացնի. Գևորգ Մելիքյանը՝ Լը Դրիանի հայտարարության մասին

0

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ հնարավոր է՝ Երևանում Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ԼՂ հիմնահարցի մասին խոսելիս, թե ԼՂ կարգավորման գործընթացում պետք են պրագմատիկ և կրեատիվ մոտեցումներ, ակնարկել է Հայաստանի՝ հիմնահարցին առնչվող առաջարկները:

«Այդ առաջարկներից մեկը կարող է լինել հենց Արցախի՝ բանակցային սեղան վերադարձը: Բայց դա հնարավոր է, եթե Ադրբեջանը համաձայնի: Այս պահին դրա հետ դեռ Ադրբեջանը համաձայն չէ»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին  պետք է մոտենալ պրագմատիկ և կրեատիվ ձևով:

«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ հարցի լուծման ուղղությամբ և պահպանել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասել է նա:

Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ հիմա առավել կարևոր է, ոչ թե Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները, այլ թե Հայաստանն ինչպես է տեսնում հիմնախնդրի կարգավորումը:

«Այս պահի դրությամբ հայտարարություններ են արվում, բայց Հայաստանը կամ վարչապետը չեն դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ձևաչափի փոփոխության կամ այլ փոփոխությունների մասով»,- ասաց նա:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը, փորձագետի նկատառմամբ, այս պահին պարզապես ցուցաբերում է իր աջակցությունը որպես բարեկամ երկիր, բայց նաև ակնկալում, որ հայկական կողմը նոր առաջարկներ կներկայացնի՝ հաշվի առնելով նոր իրողությունները:

Գևորգ Մելիքյանը համաձայնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները ևս եկել են այն եզրահանգման, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Նա նկատեց սակայն, որ այնպես չէ, որ այդ մոտեցումները ենթադրելու են հայանպաստ լուծումներ միայն:

«Դեռևս դրված է տարածքների հանձնման հարց: Բանակցային գործընթացը ենթադրում է տարածքների հանձնում, և հնարավոր է, որ համանախագահող երկրները նորից հիշեցնում են այդ տարբերակի մասին: Դրա համար ավելի ճիշտ կլինի, որ հայկական կողմը հստակ ձևակերպի, թե ինքը ինչ նոր փոփոխություններ է ցանկանում, և կարևոր է շեշտը դնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման վրա»,- ասաց նա՝ նշելով, որ կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կհամաձայնի ճնշումներ գործադրել այդ մասով,- բայց տարածքային հարցը  ամենաառանցքայինն է, և նոր կառավարությունը պետք է հստակ այս անգամ ձևակերպի, թե ինչպես է պատկերացնում բանակցությունները»:

Ըստ Գևորգ Մելիքյանի՝ պետք է հստակեցվի նաև՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է բանակցել, կամ արդյոք Ստեփանակերտը վերադառնում է բանակցային սեղան, կամ թե հնարավոր է արդյոք՝ Ստեփանակերտն ու Բաքուն ունենան առանձին բանակցային ձևաչափով հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության պայմաններում:

Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները, ըստ Գևորգ Մելիքյանի, պետք չէ համարել բացառիկ: Ըստ փորձագետի՝ Ֆրանսիան Հայաստանին բարեկամ երկիր է, և ըստ այդմ՝ հայտարարել է՝ պատրաստ է աջակցել: «Այո՛, Ֆրանսիան և մնացած համանախագահները պատրաստ են աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- ասաց նա:

ԼՂ հիմնախնդրի լուծման մոտեցումները «կրեատիվ» անվանելը, փորձագետի նկատառմամբ, հետաքրքիր մոտեցում է: Նա չբացառեց, որ հնարավոր է՝ օգտագործվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «տերմինոլոգիան»:

«Հնարավոր է, որ նրա տեքստ գրողները ուշադրություն են դարձրել, և որպես ժեստ ու հարգանքի նշան՝ ֆրանսիացի արտգործնախարարն օգտագործել է Նիկոլ Փաշինյանի օգտագործած բառը, որ նաև կամուրջ դնեն ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունների միջև»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ հիմա դեռ սպասելու ժամանակն է. Նիկոլ Փաշինյանը Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ միայն իր մեկ մոտեցումն է ներկայացրել:  Ըստ նրա՝ ձևավորված կառավարության ծրագիրը ներկայացնելուց և այն հաստատվելուց հետո պետք է միայն պարզաբանի իր մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման և ընդհանրապես արտաքին քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

«Բոլորի ակնկալիքն է տեսնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ շեշտադրում է փոխելու: Վեկտորներ չեն փոխվելու, կտրուկ շարժումներ չեն արվելու, բայց ինչ-որ բաներ, գոնե իր ասածների հիման վրա, կարող ենք ասել, որ փոխվելու են: Ինչպես ես եմ պատկերացնում՝ բոլոր ձևաչափերում, որտեղ Հայաստանը մասնակցում է, պետք է լինեն այնպիսի փոփոխություններ, որ Հայաստանի և որոշ ձևաչափերի դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի շահերն ապահովված լինեն, և յուրաքանչյուր շահ բխի Հայաստանի քայլերից: Իսկ թե ինչպես է անելու, արտաքին քաղաքականությունը վերանայելու է ամբողջովի՞ն, թե՞ մաս-մաս, արդեն մոտակա ժամանակներս պարզ կլինի»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net