Հայաստանի հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը. Չալըշըրը միացավ հավաքականին
Մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը Միլս քաղաքի համանուն ակումբի մարզադաշտում: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Թիմի հետ մարզվել է հավաքականի նորեկ, շվեդական «Գոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը, որն այսօր ժամանել է Ավստրիա:
Հայաստան-Մալթա ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 29-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում` Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը լինելու է համացանցով, որի մասին ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը կհայտնի ավելի ուշ:
