Ֆրանսիայում մահացել է միլիարդատեր Սերժ Դասսոն
Ֆրանսիայում 93 տարեկան հասակում մահացել է գործարար, քաղաքական գործիչ, միլիարդատեր Սերժ Դասսոն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, Դասսոն մահացել է իր աշխատասենյակում սրտի կաթվածի պատճառով: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Գործարարի ընտանիքն ու Dassault խումբն ավելի ուշ կհայտարարեն նրա հուղարկավորությանը վերաբերող տեղեկությունները:
Դասսոն ֆրանսիացի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկն է ավիացիոն զենքի արտադրության ոլորտում, նաև հանրահայտ ինքնաթիռի դիզայներ Մարսել Դասսոյի որդին է:
Բացի հորից ժառանգած Dassault կոնցեռնից, որն ի լրումն այլ արտադրանքների, զբաղվում է նաև Mirage կործանիչների, Rafale ռմբակոծիչների և Falcon քաղաքացիական ինքնաթիռների թողարկմամբ, Դասսոյին է պատկանել նաև Socpresse ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի կազմի մեջ են մտնում Figaro և Express թերթերը:
