Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Կարբի գյուղում ինքնաձիգով կրակոցներ արձակած կասկածյալին. shamshyan.com

0

Այսօր՝ մայիսի 28-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 44-ամյա Արմեն Դավթյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս ոստիկանություն է ներկայացել այն բանից հետո, երբ տեղեկացվել է, որ իրավապահները իրեն են փնտրում երեկ՝ մայիսի 27-ին, Կարբի գյուղի գյուղապետարանի հարևանությամբ իր մոտ եղած հրազենով կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով:

Նա տեղեկացվել է նաև, որ ոստիկանները դարանակալել են իր տան մոտ, ու հավանաբար իմացել են նաև, որ իր տվյալները փոխանցվել են սահմանային անցակետերին: Արդեն ոստիկանությունում բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտնել է, որ կրակոցները արձակել է ԱԿՍ-74 տիպի հրազենով, և մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է ինքնաձիգը:

Քիչ առաջ ոստիկանների և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի գլխավորությամբ նա ցույց է տվել թաքստոցի վայրը և այնտեղից ոստիկաններին ու քննիչին է ներկայացրել ինքնաձիգը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել մի շարք փորձաքննություններ,այդ թվում՝ ձգաբանական:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը, ով նախկինում դատապարտված է եղել, քրեական աշխարհում հայտնի է «Զուբ» մականվամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել էին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net