10 միջոց առավել դրական անձնավորություն դառնալու համար
Ծանրաբեռնված աշխատանքային առօրյայում և կյանքի տարբեր փուլերում հանդիպող սթրեսային իրավիճակներում երբեմն դժվար է պահպանել հանգստությունն ու դրական տրամադրվածությունը շրջապատի նկատմամբ:
Այս մասին գրում է The Independent-ը՝ ներկայացնելով խորհուրդներ Reddit-ի օգտատերերից, որոնք կօգնեն պահպանել լավ տրամադրությունն ու դրական լինել:
1. Ամենօրյա գրքույկ պահեք, որտեղ կարող եք գրանցել այն բոլոր դրական ու հաճելի դեպքերը, որ պատահել են այդ օրը: Խորհուրդ է տրվում գրառել 3 դրական բան և մեկ բացասական իրողություն, որ պատահել է տվյալ օրը, ապա շաբաթվա կամ ամսվա վերջում աչքի անցկացնել գրանցումները:
2. Հաճոյախոսություն արե՛ք մարդկանց: Գուցե ամեն օր նույն մարդուն չկարողանաք հաճոյախոսել, բայց գտեք տարբերակը:
3. Մարզվե՛ք. ֆիզիկական ակտիվությունը ստիպում է առավել հեշտ նայել առկա խնդիրներին:
4. Մոռացե՛ք մանրուքները: Օրվա մեծ մասը հեշտ է ուղղակի ոչինչ չասել և մոռանալ բոլոր տհաճ երևույթները, որ կարող են անսպասելիորեն պատահել:
5. Ամեն օր նվե՛ր արեք ինքներդ ձեզ, առանց ծրագրելու: Ուղղակի հարմար պահի մտեք խանութ և գնեք ցանկացած մի բան, որ ձեզ դուր կգա կամ մեկ գավաթ սուրճ վայելե՛ք:
6. Հիշե՛ք այն ամենի մասին, ինչն ստիպում է ձեզ լինել ԵՐԱԽՏԱՊԱՐՏ, ԳԻՏԱԿ, ՓՈՐՁԱՌՈՒ, ՀԻԱՑԱԾ: Հոգեբանները խորհուրդ են տալիս նաև գրառել բոլոր այդ բաներն ամեն օր:
7. Ներկա՛ եղեք: Կարևոր է հասցնել զգալ ամեն մի պահի կարևորությունն ու յուրահատկությունը, ինչպես օրինակ՝ զբոսնելիս նկատել մոտակա ծառերը, լսել թռչունների դայլայլը:
8. Սիրե՛ք ինքներդ ձեզ: Այս արտահայտությունը, որը հաճախ կրկնում են մասնագետները, պատահական չէ: Մարդ կարող է գնահատել և սիրել աշխարհը, երբ սիրում և գնահատում է ինքն իրեն:
9. Վերացրե՛ք «դա նորմալ է» արտահայտությունը: Երբ անհաջողություն է պատահում, հաճախ ասում ենք «դա նորմալ է», սակայն չենք փորձում ինչ-որ բան անել իրավիճակը փոխելու համար:
10. Հեռո՛ւ մնացեք սոցիալական ցանցերից:
