Երևանում թալանել են գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալի տունը. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 27-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք մտել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի տներից մեկը և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, անտիկվար ժամացույցներ և այլ իրեր։
Նշված գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Սկզբնաղբյուր կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանին, և գողերը տուն են մտել պատշգամբից։
