Սանկտ Պետերբուրգում Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգ կկայանա
Լեգենդար կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգ կկայանա Սանկտ Պետերբուրգի Բելոսելսկի-Բելոզերսկի պալատում:
Ինչպես տեղեկացնում է Петербург 2 պարբերականը, հունիսի 6-ին կայանալիք համերգին հնչելու են Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները, մասնավորապես «Դիմակահանդես»՝ սյուիտի վալսը, ինչպես նաև Համերգ ջութակի և նվագախմբի համար, Համերգ դաշնամուրի և նվագախմբի համար:
Խաչատրյանի երաժշտական ստեղծագործությունները կկատարեն Ռավիլ Իսլյամովը (ջութակ) և Իլյա Պապոյանը (դաշնամուր): Տոնական համերգի դիրիժորը կլինի Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Տիտովը:
