Մարմարաշենի նախրապանները
0
Ազիզ Հասանյանն ու Կորյուն Շահինյանն արդեն 10 տարի է` ամեն առավոտ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի կովերին տանում են արոտ: Առավոտ` ժամը 07։00-ին, Կորյունը գյուղի մի ծայրից, Ազիզը՝ մյուս, գոմերից հանում են կովերին և նախիրը քշում դեպի Մարմարաշենի արոտավայր։
