Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ուն հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա

0
Վաշինգտոնն ու Փհենյանը վերսկսել են սինգապուրյան բանակցությունների նախապատրաստման աշխատանքները, որոնք ընդհատվել էին անցյալ շաբաթ, երբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, թե չեղարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նախատեսված իր հանդիպումը: Այդ հայտարարությունից ընդամենը ժամեր անց, սակայն, Թրամփն ասաց, թե Կիմ Չեն Ունի հետ նախատեսված բանակցությունների անցկացման ծրագիրն «ուժի մեջ է մնում»:


Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի՝ Սինգապուրում կայանալիք պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին: Երկու երկրների պատվիրակությունների անդամների մի մասը Սինգապուրում, մյուսը՝ երկու Կորեաների սահմանին գտնող Փհանմունջում, քննարկում են սպասվող գագաթնաժողովի մանրամասները: Այն կայանալու դեպքում Թրամփը կդառնա Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով անձամբ հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ:


Կիմ Չեն Ունի հետ հանդիպելու՝ Թրամփի համաձայնությունը շատերին է զարմացրել: Կարծիքներ կան, որ ԱՄՆ նախագահը չպետք է միևնույն սեղանի շուրջ նստի հյուսիսկորեացի բռնապետի հետ՝ առանց հաջողության հստակ երաշխիքների, քանի որ բանակցությունների ցանկացած այլ արդյունք ձեռնտու կլինի միայն Կիմ Չեն Ունին, ում ոչ պապը, ոչ էլ հայրը երբևէ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման հնարավորություն չեն ունեցել:


Թրամփի «ռիսկային» գնահատվող աննախադեպ այս մտադրությունն, այդուհանդերձ, արդեն որոշ արդյունքներ է տվել: Հյուսիսկորեական իշխանություններն արմատապես փոխել են խոսակցության տոնը, հիմնականում հրաժարվելով կոշտ, ռազմատենչ հայտարարություններից: Ավելին՝ Փհենյանը հավաստիացնում է, թե լծվել է միջուկային փորձադաշտի ապամոնտաժման գործին և ազատ է արձակել ավելի քան մեկ տարի բանտում պահվող ԱՄՆ երեք քաղաքացիներին: Այս ջերմացման խորհրդանիշ է դարձել ժպտացող Կիմ Չեն Ունի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայումս պետքարտուղար Մայք Փոմփեոի համատեղ լուսանկարը, որն արվել է Փհենյանում ՝ բանակցությունների ժամանակ:


Կորեական թերակղզու ապառազմականացմանն ուղղված սինգապուրյան գագաթնաժողովին ընդառաջ՝ նախապես չհայտարարված հանդիպում են ունեցել երկու Կորեաների առաջնորդները: Սա ներկորեական երկրորդ գագաթնաժողովն է վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Առաջինը բեկումնային էր ոչ միայն Սեուլի և Փհենյանի հարաբերությունների բարելավման առումով, այլև կարևոր է գնահատվում ԱՄՆ-ի և Հյուսային Կորեայի միջև աննախադեպ լարվածության թուլացման տեսանկյունից:


Քննարկումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը հայտարարել է, թե հնարավոր է՝ Փհենյանն ու Վաշինգտոնը տարբեր կերպ են ընկալում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման էությունը, այդ իսկ պատճառով «կողմերը պետք է աշխատանքային բանակցություններ սկսեն՝ հակասությունները հաղթահարելու համար»:


Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայից պահանջում է ամբողջովին հրաժարվել միջուկային ծրագրից: Փհենյանը, սակայն, բացառում է միջուկային պահուստի միակողմանի ոչնչացման տարբերակը: Փհենյանի միջուկային ծրագրի պատճառով, հիշեցնենք, 2006 թվականից ի վեր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շուրջ 10 անգամ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ այն դարձնելով աշխարհի ամենամեկուսացված երկիրը, որին հաջողվում էր տնտեսական կապեր հաստատել հատուկենտ երկրների հետ միայն, այն էլ՝ գաղտնի կերպով:


Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների հարաբերություններն անցյալ շաբաթ կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ Փհենյանը կրկին սկսեց դատապարտել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների ռազմական համագործակցությունն ու անձնական վիրավորանքներ հնչեցրեց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հասցեին: Վաշինգտոնի պատասխանը չուշացավ․ նախագահ Թրամփը հայտարարեց, թե բացահայտ թշնամանք է տեսնում Փհենյանից հնչող հայտարարություններում, այդ իսկ պատճառով նպատակահարմար չի համարում գագաթնաժողովը:


Պետքարտուղարությունից հայտնել են նաև, որ վերջին օրերին Հյուսիսային Կորեայի իշխանությունները դադարել էին պատասխանել սինգապուրյան բանակցություններին վերաբերող հարցումներին: Թրամփի հիշյալ հայտարարությունից հետո, սակայն, Փհենյանը հավաստիացրեց, թե առաջվա պես բաց են՝ Վաշինգտոնի հետ «ցանկացած պահի ցանկացած հարց» լուծելու համար: 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net