Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Դրանք համարվում են նաև ՀԽՍՀ երգեր. Գևորգ Ալթունյանը` Սարդարապատի միջոցառմանը հնչած երգերի քննադատության մասին

0

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի Գևորգ Ալթունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ է Առաջին Հանրապետության հարյուրերորդ տարեդարձի Սարդարապատի միջոցառմանը հնչած ռուսական երաժշտության վերաբերյալ քննադատություններին և շեշտեց, որ դրանք ոչ թե ռուսական երգեր էին, այլ Խորհրդային Միության, Հայրենական մեծ պատերազմի քայլերթերի երգերից էին:

«Այսինքն՝ որևէ բան փնտրել նրանում, որ Հայաստանն ավելի քան 70 տարի եղել է Խորհրդային Միությունում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ԽՍՀՄ կազմում, պատերազմին մասնակցել է վեց հարյուր հազար հայ, և Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը տվել է հինգ մարշալ, և «День Победы» երգը եղել է բոլոր հայերի համար հաղթանակի երգ, չգիտեմ՝ ինչպիսի վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի այդ լույսի ներքո ներկայացնել դա»,- ասաց նա:

Գևորգ Ալթունյանը նշեց, որ միջոցառումը կազմված էր հաղթանակի դար կոնցեպտի վրա, և ներկայացրել էին չորս ժամանակաշրջան` 1918-1920 թթ, 1941-1945թթ, 1988-1994 թթ` արցախյան պատերազմ և ժամանակակից Հայաստան:

«Այսինքն՝ բնականաբար, 1941-1945 թվականներն այսպես թե այնպես պետք  է ասոցացվեին Խորհրդային Միության հետ, որովհետև Հայրենական մեծ պատերազմը, որում տարած հաղթանակը կապված է եղել նաև հայերի մասնակցության հետ, եղել է Խորհրդային Միության կազմում  Հայաստանի գտնվելու ընթացքում, հետևաբար՝ խորհրդային երգերը համարվում են նաև  Հայաստանի Խորհրդայի Սոցիալիստական Հանրապետության երգեր: Այդ մարդկանց փոխարեն, ովքեր հիմա քննադատում են այս միջոցառումը, սցենարը, ես կփորձեի մի փոքր պատկերացնել թե ինչպիսի բարդ միջոցառում, սցենար էր այն, թե որքան աշխատանք էր կատարվել, որովհետև Հայաստանի պատմության մեջ իր ծավալով, բովանդակությամբ և ձևով այն իսկապես աննախադեպ միջոցառում էր»,- ասաց նա:

Գևորգ Ալթունյանը նշեց, որ  միջոցառմանը շուրջ հազար հանդերձավորված զինծառայողներ կային, մոտավորապես 2500  զինծառայող կար, որոնք մասնակցում էին շարանցմանը, տասնյակ հազարավոր հանդիսատես կար, բարդ մշակութային ծրագիր էր, բարդ տեխնիկական լուծումներ էին տրված:

«Այդ ամեն ինչի մեջ առանձնանցել, իրենց ասելով, մեկ-երկու ռուսական երգ, որոնք Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգեր էին, որոնք այսպես թե այնպես վերաբերում էին Հայաստանին, ես լավ չեմ պատկերացնում»,- ասաց նա:

Հարցին, թե գոհ է արդյոք կազմակերպչական աշխատանքից, քանի որ քննադատությունները նաև դրանց էին ուղղված, Ալթունյանը նշեց, որ կողքից միշտ ավելի հեշտ է լինում քննադատել:

«Առաջին անգամ է այսպիսի բարդ միջոցառում կազմակերպվում, և, բնականաբար, խնդիրներ պետք է լինեին, և խնդիրներ եղան, դրանց մի մասը սպասելի էր, մի մասը` ոչ: Ամեն դեպքում, գտնում եմ, որ միջոցառումը ստացված էր, իր տեսակի մեջ աննախադեպ էր, իր ձևով և բովանդակությամբ իսկապես խորհրդանշում էր հայ ժողովրդի հաղթանակների դարը»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net