Առաջին խումբ. «Արցախն» ու «Փյունիկ-2»-ը հաղթանակով ավարտեցին մրցաշրջանը (տեսանյութ)
Մայիսի 28-ին կայացել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին` 27-րդ տուրի երկու հանդիպումները:
Փոխչեմպիոն դարձած «Արցախը» սեփական հարկի տակ ընդունել էր «Էրեբունիին»: Սանամյանի ֆուտբոլիստները հաղթեցին 5:1 հաշվով: Իրենց հաշվին դուբլ գրանցեցին Գրիգոր Աղեկյանը և Աղավարդ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էրիկ Նազարյանը:
«Արցախը» 65 միավոր վաստակեց, իսկ «Էրեբունին» 22 միավորով մրցաշրջանը ավարտեց 8-րդ տեղում:
Օրվա մյուս խաղում էլ «Փյունիկ-2»-ը հյուրընկալվեց «Բանանց-2»-ին: Հյուրերի հաղթեցին 4:1 հաշվով:
«Փյունիկ-2»-ը 40 միավորով կլինի 5-րդը, իսկ «Բանանց-2»-ը 45 միավորով 4-րդը:
