Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի առթիվ: Կանադացի վարչապետի ուղերձը ներկայացնում է Horizon Weekly-ն:
«Մեծ հաճույքով հայտնում եմ ջերմագույն բարեմաղթանքներս Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ:
Հարյուր տարի առաջ մայիսին հայերն անկախություն հռչակեցին և հիմնեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Միայն բազում խոչընդոտներ հաղթահարելով և ժամանակի դժվարություններին դիմակայելով է, որ անկախ հայկական պետությունը կարողացել է վերածնվել: Դա հիրավի նշանակալի ձեռքբերում էր, որը նպաստեց այսօրվա Հայաստանի Հանրապետության համար հիմք դնելուն:
Կանադայի մշակութային բազմազանությունը մեր ուժեղ կողմերից և հպարտության առիթներից մեկն է: Հայկական ծագմամբ կանադացիները նշանակալի ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ մեր ազգային կառուցվածքի ձևավորման գործում:
Այսօր մենք միանում ենք հայկական ծագմամբ կանադացիներին, Հայաստանի ժողովրդին և աշխարհասփյուռ հայ համայնքներին՝ նշելու այս կարևոր իրադարձությունը: Լավագույն մաղթանքներս տոնախմբողներին»,- ասվում է Ջասթին Թրյուդոյի ուղերձում:
