Քայլի Մինոուգը մայիսի 28-ին նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը (լուսանկարներ)
Ավստրալացի հայտնի երգչուհի Քայլի Մինոուգը մայիսի 28-ին նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը, սակայն դատելով նրա արտաքին տեսքից՝ աստղային շիկահերը չգիտի՝ ինչ ասել է ծերանալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երգչուհին տարեդարձի առթիվ ընկերների հետ հավաքվել է Լոնդոնում:
Մինոուգն իր հոբելյանի առթիվ կրել է սպիտակ երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ ու շատ բնական դիմահարդարում արել: Պարբերականը նկատում է, որ պապարացիների արած լուսանկարներից ուղղակի թարմություն է հորդում:
Նշվում է, որ ինքը՝ երգչուհին, շատ հանգիստ է վերաբերվում 50 տարեկան դառնալուն ու մեծ ակնկալիքներ ունի կյանքի հաջորդ տասնամյակից:
«Շնորհակալ եմ կյանքի տված բոլոր հնարավորությունների համար. 50… գնացի՛նք առաջ»,-Instagram-ում գրել է Մինոուգը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ երգչուհու մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել, որը բարեհաջող բուժվել է:
