Կարվախալը հնարավոր է՝ մասնակցի ԱԱ-2018-ին
«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանի Կարվախալը կարող է հանդես գալ ԱԱ-2018-ում:
Բժշկական անձնակազմը ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ազդրի հետևի մկանի վնասվածք, որը նա ստացել էր «Լիվերպուլի» դեմ ՉԼ եզրափակիչում: Այդ խաղում հաղթեց մադրիդյան ակումբը 3:1 հաշվով: Ինչպես հայտնում է «Marca»-ն վնասվածքը այդքան էլ լուրջ չէ, ինչպես կանխատեսվում էր նախապես:
Պաշտպանը շարք կվերադառնա 2-3 շաբաթ հետո: Դա նշանակում է, որ նա ունի բոլոր շանսերը Ռուսաստանում կայանալիք Մունդիալին մասնակցելու համար:
