Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Սիրիայում դարձյալ ռուս զինվորականներ են զոհվել, ռուսաստանյան հանրությունն արդեն վրդովվում է

0
Թեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս է հանում Սիրիայից, նախօրեին հայտնի է դարձել, որ Սիրիայի հարավում դարձյալ ռուս զինվորականներ են զոհվել: Զոհվածների թվի մասին տեղեկություններն իրարամերժ են, հստակ չէ նաև, թե ովքեր են նրանց սպանողները:


Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 23-ին Սիրիայում տեղի ունեցած մարտի ընթացքում զոհվել է չորս զինվորական: Երկու ռազմական խորհրդատու մահացել է հենց մարտի ժամանակ, իսկ հինգ վիրավորված զինվորներից երկուսն ավելի ուշ մահացել են հոսպիտալում։ Ըստ «Նովայա գազետայի», մինչդեռ, նշված չորսից բացի, զոհվել են նաև «Վագներ» ոչ պետական ջոկատի երկու մարտիկներ: «Ֆրանս պրես» գործակալությունն, իր հերթին, հաղորդում է, որ մայսիսի 23-ին Սիրիայում զոհվել են ինը ռուսաստանցիներ։


Conflict Intelligence Team-ը հայտնում է զոհված Կիրիլ Պոլիշուկի մասին: Վերջինիս անունը պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ներկայումս ստուգում է տեղեկություններն այն մասին, թե մայիսի 23-ին Սիրիայում հրետանավորների դիրքերի վրա հարձակվել էին ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, այլ սիրիական զինված ընդդիմիության անդամները, որոնք ռազմական պատրաստության դասընթացներ են անցել ամերիկյան ռազմակայանում:


Ըստ «Կոմերսանտի», այս հարցի հետ կապված երկու վարկած կա: Դրանցից մեկի համաձայն, սիրիական ստորաբաժանման վրա, որում ընգրկված են նաև ռուսաստանցի զինվորականներ, հարձակվել են ԻՊ-ի գրոհայինները, ըստ մյուս վարկածի՝ հարձակումն իրականացրել է «Ազատ սիրիական բանակը» Սիրիայի հարավում տեղակայված «Էտ-Տանֆ» բազայից։ Դա հենց այն ռազմակայանն է, որում տեղակայված են ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ստորաբաժանումները:


Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2015 թվականից ի վեր Սիրիայում զոհվել է 91 ռուսաստանցի զինծառայող: Նրանցից 39-ը զոհվել է այս տարվա մարտին ռուսական ռազմական ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով։ Այս տվյալների մեջ, սակայն, ընգրկված չեն ռուսաստանյան մասնավոր ռազմական կազմակերպությունների զոհված մարտիկների անունները:


Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 7-ին, ըստ արևմտյան աղբյուրների, սիրիական Դեյր էզ Զորում զոհվել էին «Վագներ» մասնավոր ընկերության մի քանի տասնյակ գրոհայիններ։ ՌԴ պատկան մարմինները, սակայն, հաղորդում էին «մի քանի» զոհերի մասին, շեշտելով, որ զոհվածները ռուսաստանյան բանակի զինծառայողներ չէին:


Ռուսաստանցիները վերջին շրջանում սիրիական պատերազմն ավելի հաճախ են համեմատում խորհրդային շրջանում տեղի ունեցած աֆղանական պատերազմի հետ, երբ ԽՍՀՄ բանակի զինվորները «ինտերնացիոնալ պարտքը» կատարելիս, զոհվում էին այդ «միանգամայն անհասկանալի պատերազմում»:


«Այսօր գրեթե նույն վիճակն է»,- ասում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան Մատվեյ Գանապոլսկին ու հավելում․ «Տեսեք, նոր հաղորդագրութուն է՝ գրոհայինները սպանել են ռուս զինվորականների: Ի՞նչ գրոհաիններ են, ովքե՞ր են նրանք, ինչու՞ ենք մենք այնտեղ՝ Սիրիայում պատերազմում, հասկանալի չէ: Մենք ունենք Պետդումա, Դաշնային Խորհուրդ, գլխավոր դատախազություն, ոչ ոք ձայն չի հանում, իսկ մարդիկ զոհվում են Սիրիայում, որովհետև Պուտինը որոշել է ինչ-որ տեղ պատերազմ վարել: Թեև նույն Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մեր զորքերն այդ երկրից հանել է, միևնույն է՝ այնտեղ պարբերաբար զոհվում են մեր տղաները, բայց մեր իշխանությունն այդ տղաների վրա թքած ունի»:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net