Tesla Model 3-ը ռեկորդ է սահմանել՝ մի լիցքավորմամբ անցնելով մոտ 1000 կմ (տեսանյութ)
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության Model 3 մոդելն իր դասի էլեկտրական մեքենաների շարքում ռեկորդ է սահմանել՝ մի լիցքավորմամբ անցնելով մոտ 1000 կմ:
Ինչպես հայտնում է electrek.co-ն, երկու մեքենասեր որոշել է պարզել՝ որքան տարածություն կկարողանա Model 3-ն անցնել առանց կրկնակի լիցքավորման: Արդյունքում մոդելը մեկ լիցքավորմամբ անցել է 975 կմ:
Աղբյուրը նկատում է, որ թեպետ ցուցանիշը ռեկորդային է, այնուհանդերձ՝ որևէ երաշխիք չկա, որ մեքենայի մյուս վարորդներին ևս կհաջողվի կրկնել այն:
Իրականում Model 3-ը մի լիցքավորմամբ կարող է ընդամենը 510 կմ անցնել, սակայն ռեկորդ սահմանելու համար մեքենասերները դիմել են խորամանկության ու շարժվել չափազանց ցածր արագությամբ՝ 30.5 կմ/ժ: Արդյունքում նրանք իրար փոխարինելով 32 ժամ շարունակ վարել են մեքենան ու անցել մոտ 1000 կմ:
