Ֆրանսիան խոստանում է ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը
«Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին առավել ակտիվ ջանքեր կգործադրվեն, որոնք հնարավորություն կտան հակամարտության լուծման ուղիներ գտնել», - նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը:
Լը Դրիանի խոսքով՝ Ֆրանսիայի գլխավոր նպատակը «տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է»:
Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարն տարածաշրջանային այցի շրջանակում այսօր արդեն Հայաստանում է և մասնակցում է Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններին:
