Իրանի ԱԳ նախարարը Հնդկաստանում քննարկում է միջուկային համաձայնագրի շուրջ կացությունը
«Մենք նախկինում էլ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և ակնկալում ենք, որ դրանք հետագայում ևս կշարունակեն զարգանալ», - հայտարարում էր Զարիֆը:
Հնդկաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ վերջին տարաձայնությունները պետք է հանգուցալուծվեն դիվանագիտական ճանապարհով:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին:
Դելին սերտ կապեր ունի թե՛ Վաշինգտոնի և թե՛ Թեհրանի հետ: Իրանը հնդկական շուկա էներգակիրներ մատակարարող հիմնական պետությունն է:
