Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Թե ովքեր կլինեն նոր մարզպետները, նշել չեմ կարող, բայց գերակշռելու են երիտասարդները. Սուրեն Պապիկյան

0

Կարծում եմ՝ քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հանրապետական խորհրդարանական մեծամասնությունը պիտի գիտակցի, որ մեր պետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ իրական քաղաքական մթնոլորտը նաև արտացոլվի խորհրդարանում:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությանը:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպես են մեծամասնություն ՀՀԿ-ին համոզելու, որ ռեյտինգային ընտրակարգը փոխվի, նա ասել է. «Մենք համոզելու խնդիր չունենք: Եթե նրանց մեջ կան մարդիկ, որ գոնե մի փոքր իրենց պետականամետ են համարում, նաև իրականում պետականամետ են, ապա պիտի խելամիտ լինեն ու կատարեն այդ կարևոր քայլը: Վստահություն, բնականաբար չունեմ, թե իրենք ինչպես կվարվեն, բայց համոզված եմ, որ ժողովրդի ցանկությունն ի կատար է ածվելու: Այսօր հանրությունն ուզում է նոր որակի խորհրդարան, այսինքն՝ քաղաքական իրավիճակն արտացոլող նոր խորհրդարան: Դա մեր երկրի շահերից բխող քայլ պետք է լինի, և մենք այդ քայլին պետք է գնանք»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ընտրակեղծարարության հիմնական մասը մարզերում է լինում՝ մարզպետների գլխավորությամբ, նախարարը նշել է, որ մեղքը բարդել միայն մարզպետների վրա, չի կարելի, բայց տարիներ շարունակ մարզպետն ունեցել է կարևոր դերակատարում այդ պրոցեսում, ղեկավարել է այդ ամենը մարզի տարածքում:

«Բայց առանցքային նշանակություն ունեն նաև տեղական մեծահարուստները, որոնք տարիներ շարունակ իրենց կուսակցության, իշխանության թողտվության պայմաններում կուտակել են որոշակի հարստություն և ժամանակ առ ժամանակ դա ծառայեցրել են իրենց կուսակցության շահերին: Այսինքն՝ իրենց ֆունկցիան եղել է 5 տարի մեկ ձայն ապահովելը իշխող կուսակցության համար: Մարզպետը դա պարզապես համակարգել է: Նոր Հայաստանում, այս իշխանության պայմաններում մարզպետը նման ֆունկցիա չի կարող ունենալ: Այսինքն՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մի դերակատարում չեն կարող ունենալ ընտրական պրոցեսներում: Դա օրենքի պահանջն է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ օրենքը գերակա լինի»,-ասել է նա։

Խոսելով մարզպետների մասին՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ բոլորին փոխելու են: Մարզպետներ լինելու են այն մարդիկ, որոնց գործունեությունը և էությունը համապատասխանում է Հայաստանի նոր որակի պաշտոնյայի կարգավիճակին:

«Օրենքով սահմանված կարգով՝ մեր լիազորությունների շրջանակում, այն մարդկանց, ովքեր կփորձեն չկատարել իրենց պարտականությունները, մենք կարգի կհրավիրենք: Թե ովքեր կլինեն նոր մարզպետները, նշել չեմ կարող, բայց գերակշռելու են երիտասարդները»,-հավելել է նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net