Կոռուպցիան պետք է տեղ չունենա որևէ ոլորտում, համարենք, որ այն ամենաչար երազում է եղել. Վ. Օսիսպյան
Ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում կար որոշակի հեռավորություն, անդունդ: Մենք կփորձենք այդ անդունդը լցնել: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը:
Նա նշեց, որ հասարակություն-ոստիկանություն հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր մակարդակի լինեն: Օսիպյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ հասարակությունը դժգոհ չլինի ոստիկանությունից:
«Բարեփոխումներ միշտ էլ եղել են, երեկ, այսօր և վաղն էլ կլինեն: Զգալի աշխատանք ունենք արած, բայց դա դեռ թերի է, պետք է զարգացնենք»,- նշեց Վալերի Օսիպյանը:
Նա ասաց, որ շարունակում են հայտնաբերել բարքերը, այն երևույթները, որոնք ստվերում են հասարակություն-ոստիկանություն կապը:
Խոսելով կոռուպցիայի մասին՝ ոստիկանապետն ասաց, որ այն պետք է տեղ չունենա ամբողջ Հայաստանում:
«Կոռուպցիայի մասով մենք որդեգրել ենք իսպառ վերացնել այն: Կոռուպցիան պետք է տեղ չունենա որևէ ոլորտում, համարենք, որ այն ամենաչար երազում է եղել»,- նշեց Վալերիյ Օսիպյանը:
