Իտալիայում քաղաքական ճգնաժամ է՝ նախագահը հրաժարվեց նախարար նշանակել «եվրահոռետես» գործչին
Հանդես գալով հանրության առջև՝ Մատարելլան հայտնել է, որ հավանություն է տվել վարչապետ Ջուզեպե Կոնտեի առաջարկած նախարարական բոլոր թեկնածուներին՝ բացառությամբ էկոնոմիկային նախարարի համար առաջադրված 81-ամյա Պաոլո Սավոնայի թեկնածության, որովհետև «եվրահոռետես» քաղաքական ուժերի կողմից առաջարկած թեկնածուին նման պաշտոնում հաստատելը կարող է վնաս հասցնել Իտալիայի տնտեսությանը:
Խորհրդարանական ընտրությունները Իտալիայում մարտի 4-ին են կայացել, և նախագահի այս քայլը կարող է հանգեցնել նոր ընտրությունների:
